|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահաթթին Դիմիրթաշը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում հանրահավաք է կազմակերպել:
Ըստ Demokrathaber-ի՝ Դեմիրթաշն Էրդողանին մեղադրել է երկրում անկայուն իրավիճակ ստեղծելու մեջ: «Էրդողանը ցանկացել է ընտրվել և ժողովուրդի քվեարկությամբ էլ դարձել է նախագահ, սակայն այդքանից հետո, ժողովուրդը դեռ չի ազատվել նրա ձեռքից: Թեկուզ ամեն ամիս ընտրություն նշանակես, մեկ է` մենք յուրաքանչյուր ամիս նրան դաս տալու կարողությունն ունենք»,- ասել է նա:
Դեմիրթաշն անդրադարձել է նաև Էրդողանի ելույթներին և ասել, որ նա ոչ թե խոսում, այլ բղավում է:
«Երեխաները վախենում են, երբ հեռուստացույցով Էրդողանին են տեսնում: Նրան չեն ճանաչում, սակայն վախենում են՝ տեսնելով այդ գոռգոռացող անձին: Փոքրերին թույլ մի\' տվեք, որ դիտեն նրան: Էրդողանը փոքր երեխաների հոգեբանության համար լավ չէ: Որպես չափահասներ՝ դուք ևս մի\' դիտեք, ոչինչ չեք կորցնի: Դուք պարտավոր չեք այդքան վիրավորանք, այդքան սպառնալիք լսել»,- ասել է Դեմիրթաշը: