|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.27 |
| EUR | ⚊ | € 437.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.7436 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Մայիսի 18-ին, ժամը 16:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է՝ ամբողջությամբ փակելով ճանապարհը, տուժածներ չկան. ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Է. Մ., ծնված 1963թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել՝ մասամբ փակելով ճանապարհը:
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել այն և մոտեցրել ավտոքարշակին: