կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-17 17:30
Հասարակություն

Փոսում տղամարդու այրվող դի են գտել. այն մետաղալարերով կապկպված է եղել

Փոսում տղամարդու այրվող դի են գտել. այն մետաղալարերով կապկպված է եղել

Մայիսի 17-ին՝ ժամը 11-ն անց 25-ի սահմաններում, 1-02 ահազանգած քաղաքացին հայտնեց, որ 3-րդ գյուղից գերեզմաններ տանող ճանապարհին՝ հոսանքալարերի համար փորված փոսը մարդ են գցել, որն այրվում է։ 

Դեպքի վայր՝ Սիլիկյան Հին Խճուղի, են մեկնել ոստիկանության մի շարք ստորբաժանումների, նաև այլ իրավապահ մարմինների օպերատիվ խմբեր։ Պարզվել է, որ այրված տղամարդու դին կապկպված է եղել մետաղալարով։ 

Իրավապահ մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ տղամարդու ինքնությունը և կատարվածի հանգամանքները օպերատիվ պարզելու նպատակով։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 
Կատարվում է նախաքննություն։