կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-16 22:15
Հասարակություն

Սովետաշենի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենա է այրվել

Սովետաշենի գերեզմանատան մոտակայքում ավտոմեքենա է այրվել

Մայիսի 16-ին, ժամը 15:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սովետաշենի գերեզմանատան մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ավտոմեքենան այրվում է Մասիս քաղաքից դեպի Նուբարաշեն տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:11-ին: Տուժածներ չկան:

ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Հ.)՝ ամբողջությամբ այրվել է: