Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էր «Սպառողների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին հարցը, ելույթ ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Ըստ նրա` սպառող ասելով` պետք է նկատի ունենալ նաև տեղեկատվական սպառումը, և որ այսօր ոչ ոք ապահովագրված չէ տեղեկատվական դիվերսիաներից: Պատգամավորը նշեց, որ խոսքը վերաբերում է ապրիլյան ռազմական բախումներից հետո մինչ այժմ եղած տեղեկատվական հոսքերին:
Նա հիշեցրեց, որ գիրք է հրատարակել Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին և բաժանել ԵԱՀԿ ԽՎ ղեկավարությանը, համանախագահ երկրների ներկայացուցիչներին:
Հետո պատգամավորը զայրացավ, որ լրատվական դաշտն անհանդուրժող գտնվեց իր հանդեպ, և որոշ լրատվամիջոցների անվանեց «կոյուղաջրի համբավ ունեցող»: Պատգամավորի խոսքով` երբ երկրորդ գիրքը հրատարակեց ԼՂ խնդրի վերաբերյալ, որը թարգմանվեց յոթ լեզուներով, թուրք-ադրբեջանական կայքերը սկսեցին հայհոյել իրեն, որովհետև, ըստ նրա, իր գրքերը սարսափելի խոցելի էին դարձնում Ադրբեջանին ու Թուրքիային:
«Եթե հայեր են կանգնած այդ ադրբեջանական կայքերի ետևում, ապա նրանք ոչ այլ ոք են, քան Սովետաշենի զիբիլանոցում գինովցած բոմժերի սեռական հարաբերությունների վաղաժամկետ ծնունդ: Դիմում եմ Սամվել Բաբայանին ու Վարդան Օսկանյանին` Ձեզ գովերգող կայքերի գյամերը քաշեք: Եթե ձեզ թվում ա ես այս կամ այն դուրս ընգած լրագրողին պետք է քննադատեմ, ապա սխալվում եք, եթե սկսեմ քննադատել, ստիպված կլինեք ժամանակավորապես ձեր պրապիսկան փոխել»,- զայրացած ասաց Գեղամյանը:
Նշենք, որ ելույթի վերջում պատգամավորը ռուսերենով կարդաց Պուտինի ողջույնի խոսքը՝ ուղղված ՀՀԿ-ին: