| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գևորգյանն ասում է, որ բիզնեսներ չունի: «Վատ բիզնեսմեն եմ, դրա համար ես բիզնեսով չեմ զբաղվում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա` անդրադառնալով հարցին` մտավախություն չունի՞ իր բիզնեսների համար` կապված կառավարության փոփոխություններով: «Դուք ծանոթ եք իմ հասարակական գործունեությանը, ես սպորտային մարդ եմ, ես սպորտը շատ եմ սիրում և դրա մեջ եմ միշտ հաջողում»,- ասաց պատգամավորը:
Հարցին` ճանաչո՞ւմ է Արշակ Հակոբյանին, նա նախ պատասխանեց`ր ոչ, ապա հետաքրքրվեց, թե ո՞ւմ մասին է խոսքը: Երբ լրագրողները հիշեցրեցին, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետն է, ապա Գևորգյանը նշեց, որ «անուն-ազգանունով չի ճանաչում, բայց այնպես ճանաչում է»:
Հարցին` նա պե՞տք է պատժվի ցուցարարների դեմ բռնություն կիրառելու համար, Գևորգյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ ձեր ասած բռնությունից: Դա պրոֆեսիոնալների աշխատանք է: Եթե մատնանշում եք, անուն-ազգանունով չեմ ճանաչում, բայց որ ասում եք` գիտեմ նրան»:
Իսկ թե ինչպե՞ս կբնութագրի Արշակ Հակոբյանին, պատգամավորն ասաց. «Դե երկար տարիներ ծառայել է իր ղեկավարին: Կարծում եմ` երկար տարիների ստաժն արդեն իսկ խոսում է նրա` երևի թե բարձր որակների մասին»: