|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխարհահռչակ շախմատիստ Լեւոն Արոնյանի կնոջը՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին Հայաստանի ամենից կայացած գործարարն ու պաշտոնյան կնախանձեն։ Ֆիլիպինների եւ Ավստրալիայի չեմպիոնին Հայաստանն այնքան գրկաբաց է ընդունել, որ նա կարողացել է այստեղ հաջողված բիզնես դնել, այժմ էլ՝ պաշտոն ստանալ։
Լեւոն Արոնյանի հետ ամուսնանալու նպատակով Հայաստան եկած Արիաննեն 2016-ից հրատարակում է «Ճամփորդ» շաբաթաթերթը, որն անվճար բաժանում են տրանսպորտում։ Վերջերս տեղի ունեցավ նրա հարսանիքը՝ Սերժ Սարգսյանի քավորությամբ, իսկ երեկ էլ նա նշանակվեց ՀՀ վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով։ Մեզ տեղեկություններ էին հասել, որ նրան է պատկանում նաեւ Մոսկովյան փողոցում գործող «Ստոպ» ակումբը, ընդ որում՝ ասում են՝ Արիաննեն շատ խիստ ղեկավար է եւ աշխատակիցներին «երես չի տալիս»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում