Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Պատճառը, թե ինչու այսօր մեր տնօրեն Անահիտ Վլադիմիրովնան տնօրեն չի, բոլորդ գիտեք, որովհետև վարչական աշխատակազմի տարիքային խումբը սահմանափակում ունի: Հիմա լսել եմ, որ դպրոցին անծանոթ մեկին բերում են տնօրեն:
Մենք ունենք մեր թեկնածուն և չունենք օտար թեկնածուի կարիքը: Մեր թեկնածուն ամբողջովին համապատասխանում է բոլոր կետերին՝ ժամանակավոր պաշտոնակատար դառնալու համար: Ինչ՞ւ պետք է գա օտար մարդ, եթե մենք ունենք մեր թեկնածուն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի ռուսա լեզվի ուսուցչուհի Իրինա Ոսկանյանը՝ անդրադառնալով նույն դպրոցում ստեղծված վիճակին։
«Այն, ինչ կատարվեց հինգշաբթի օրը, դրանից մի քանի օր անց երկրորդ ցնցումն է։ Մի քիչ շատ է էլի: Ես այս երկուսի միջև տրամաբանական կապ եմ տեսնում: Այդպես չի լինում, որ հինգշաբթի նման ձևով ներխուժեն դպրոց, ու անմիջապես լինի երկրորդ ցնցումը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում փորձում են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել դպրոցին անծանոթ մարդու, ծնողներն ու ուսուցիչները դեմ են և պնդում են, որ իրենք իրենց թեկնածուն ունեն։
Նաև նշենք, որ օրեր առաջ ԱԱԾ աշխատակիցները դասի ընթացքում ներխուժել էին դպրոց ու երեխաների աչքի առաջ ձերբակալել ֆիզիկայի ուսուցչին։ Դա արվել էր բավականին մեծ աղմուկով, ինչը շարժել էր ծնողների, ուսուցիչների զայրույթը, անգամ ԿԳՄՍ նախարարությունը նման վարվելակերպը համարեց անթույլատրելի։
Մանրամասն՝ տեսանյութում։