կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-11 21:14
Քաղաքական

Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը` Արցախում մարդու իրավունքների մասին

Ադրբեջանի ԱԳՆ արձագանքը Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը` Արցախում մարդու իրավունքների մասին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը` Արցախում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Այդ մասին գրում է Media.az-ը:

Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան նշել է, որ մարդու իրավունքները համընդհանուր բնույթ են կրում, և այս առումով որևէ խտրախանություն չպետք է լինի: «Չի կարելի ապահովել մարդկանց մի խմբի մարդու իրավունքների պաշտպանությունը մյուսների իրավունքների խախտման հաշվին», - ասել է նա:

Հիշեցնենք, որ Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ ոչ պաշտոնական հանդիպմանը խոսել էր Արցախում  մարդու իրավունքների պաշտպանության կարևորության մասին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերաբերում է մարդկանց։ Այն մարդկանց մասին է, նրանց կենսական, ֆիզիկական անվտանգության մասին: Դա է ընկած մեր մոտեցման առանցքում: Ես ցանկանում եմ նաև այս համատեքստում նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերակատարությունը, որի շրջանակներում մենք փորձում ենք գտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը», - ասել էր Մնացականյանը: