Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է հայ- ադրբեջանական հակամարտության և բանակցային գործընթացին վերաբերող մի շարք հարցերի. տեղեկացնում է Yerkir.am-ը:
Հարցին՝ արդյո՞ք պաշտոնական հանդիպումների ընթացքում նախարարը քննարկման առարկա է դարձնում հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմից պարբերաբար հնչող կրակոցների թեման, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց. «Էսկալացիայի ռիսկերի նվազեցման հարցը հանդիպումների ընթացքում մշտապես հնչող և առկա կարևորագույն խնդիրներից մեկն է: Այսպես ձևակերպենք՝ կան բովանդակային հարցեր և կան հարցեր, որոնք ձևավորում են միջավայրը, որի մեջ քննարկվում են այդ բովանդակային հարցերը: Չի կարող լինել մի իրավիճակ, երբ մենք պատրաստակամ գնանք էսկալացիայի և շարունակվող հռետորաբանության ու ատելության քաղաքականության պարագայում սպասենք, որ դա չի կարող ազդել բովանդակության վրա: Մենք շատ զգայուն ենք դրա նկատմամբ, էսկալացիայի ռիսկերի նվազեցման հարցը սկզբունքորեն կարևոր խնդիր է մնում մեզ համար: Միաժամանակ, ես չեմ կարող ասել, որ մենք բավարարված ենք արդյունքներով, որովհետև, ինչպես տեսնում ենք, շարունակում են տեղի ունենալ զինադադարի խախտման դեպքեր»:
Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք բանակցային գործընթացն այս պահին փակուղում չէ, ինչը կարող է հանգեցնել անխուսափելի պատերազմի, Զոհրաբ Մնացականյանը հակադարձեց. «Գործընթացում որևէ փակուղայնին իրավիճակ այս պահին չկա: Համենայն դեպս, այն, ինչ մեզ է վերաբերում, որևէ փակուղի չենք տեսնում: Մենք շարունակում ենք շատ հանգիստ և սառնասիրտ աշխատել, որովհետև սա աշխատանք է, որը պետք է արվի: Սա վերաբերում է մեր և տարածաշրջանային անվտանգության հարցերին, ինչպես նաև խաղաղություն հաստատելուն, և այստեղ որևէ կերպով զգացմունքային դաշտ մտնելը լուրջ և պատասխանատու չէ: Եթե այս պահին երկու երկրների ղեկավարների մակարդակով բանակցություններ չկան, սա դեռ նշանակում, որ այս հանգամանքը կարող է որևէ կերպ մեծացնել պատերազմի հավանականությունը, որովհետև երբ երկու երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպում են, դա տեղի է ունենում ոչ թե նրանց անձնական նախաձեռնությամբ, այլ այս ձևաչափով նրանք ներկայացնում են իրենց երկրները, որոնք ղեկավարում են կոնկրետ ղեկավարները»:
Մանրամասները՝ տեսանյութում: