|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Այսօր կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել էր Շիրակի պետական համալսարան: Լրագրողների հետ զրույցում նախարարը տեղեկացրեց, որ Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանն ազատման դիմում է ներկայացրել: Առայժմ բուհի ռեկտորի պաշտոնակատար կնշանակվի ռեկտորի տեղակալ Երվանդ Սերոբյանը:
«Ինձ համար այս պրոցեսում անընդունելի էր ոչ ակադեմիական մթնոլորտը, երբ փոխադարձ վիրավորանքների պայմաններում քննարկվում էին Շիրակի պետհամալսարանի ներքին խնդիրները»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով` ռեկտորի պաշտոնից ազատման դիմում ներկայացնելը լուրջ քայլ էր Սահակ Մինասյանի կողմից: «Սա փոխզիջումային տարբերակ է, որ լարվածությունը հանդարտվի: Ես դասախոսական կազմին կոչ արեցի այսուհետ չսրել իրավիճակը, սա լուծում է, որ թույլ կտա դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- ասաց Հարությունյանը:
Նրա խոսքով` ցանկացած ոլորտում մարդիկ հնարավորություն ունեն ինքնադրսևորվելու:
Հիշեցնենք, որ, բուհի ռեկտոր Սահակ Մինասյանից բացի, հրաժարական է տվել նաև բուհի խորհրդի նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը: