կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-12 09:50
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը կապրի կառավարական առանձնատանը

Նիկոլ Փաշինյանը կապրի կառավարական առանձնատանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղի եթերի միջոցով տեղեկացրել է, որ բնակության է տեղափոխվելու կառավարական առանձնատանը: Նա հայտնել է, որ դա սահմանված է  օրենսդրությամբ:

«Մենք այսօր տեղափոխվում ենք այդ առանձնատուն` մի քանի նկատառումներից ելնելով։ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ վարչապետը պետք է ապրի այդ առանձնատանը։ Եթե այդ առանձնատունը դատարկ է մնում, կարող է սիմվոլիզմ լինել, թե ՀՀ-ում վարչապետ չկա։ Ինչպես ՀՀ վարչապետի երկու նստավայրերում էլ ես աշխատելու եմ։ Հետագայում մենք կմտածենք, թե ինչպես փոխենք կամ չփոխենք օրենսդրությունը։ Մտադիր եմ զբաղեցնել նաև վարչապետի համար նախատեսված պետական առանձնատունը։ Այս պահին բնակվում են այդ տարածքում Սերժ Սարգսյանը և ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը»,- ասել է Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ առաջիկայում Սերժ Սարգսյանը կտեղափոխվի, և օրենքով սահմանված կարգով նրան կտրամադրվի այլ առանձնատուն: «Ինչ վերաբերում է Գագիկ Հարությնունայնին, օրենսդրությունից կերևա ինչքանով է թույլատրելի նրա` այնտեղ ապրելը»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ ընտանիքի հետ տեղափոխվելու է կառավարական առանձնատուն, և շուտով ուղիղ եթերով ցույց կտա, թե ինչ է իրենից ներկայացնում այդ առանձնատունը: