Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.24 |
EUR | ⚊ | € 421.9 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 502.68 |
GEL | ⚊ | ₾ 141.99 |
Համաժողովրդական շարժումը, երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումները փորձություն էին քաղաքական ուժերի համար: Այդ փորձությունն, ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի, Դաշնակցությունն արժանապատվորեն է հաղթահարել: Ստեղծված իրավիճակում կուսակցության ներսում չէին կարող նաեւ տարակարծություններ չլինել:
Ժողովրդական շարժման սկզբից էլ Դաշնակցությունն արձանագրել էր՝ երկրում առկա է խորքային եւ որակական փոփոխությունների հստակ համաժողովրդական պահանջ: Դա բավարարելու ու իրավիճակն առանց ցնցումների լուծելու համար կուսակցությունը բազմիցս հանդես եկավ քաղաքական երկխոսության գնալու առաջարկով։ Դրանց հաջորդեց նաեւ քաղաքական կոալիցիայից դուրս գալու, ժողովրդի թեկնածուի շուրջ համաձայնություն ձեռք բերելու, հետո արդեն վարչապետի ընտրություններում Փաշինյանին սատարելու մասին հայտարարությունները: