Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն Ընտրական օրենսդրության երկօրյա համաժողովը շատ արդյունավետ է համարեց, սակայն տեղեկացրեց, որ հնչած մտքերի 90 տոկոսին ծանոթ էր, բայց կային մտքեր, որոնց անպայման պետք է անդրադառնալ:
Անդրադառնալով ընդդիմության հետ համաձայնության գալու մասին հարցին, Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ չնայած ընդդիմություն քննադատում է, որ իրենց հետ չի քննարկվել ներկայացված նախագիծը, սակայն 55 կետ վերցված է խորհրդարանական ընդդիմությունից:
Ընդդիմության կողմից առաջարկվող` ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակման հարցին, Հարությունյանը պատասխանեց. «Վենետիկի հանձնաժողովը ևս գտնում է, որ ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակումը ճիշտ մոդել չէ և խախտում է ընտրական իրավունքը»:
Անդրադառնալով ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլույի հարտարարությանը, թե իրենք կարևորում են ԵԽԽՎ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի ստեղծումը` ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախագահը ասաց, որ իրենք համարում են, որ դա սխալ քայլ է և դրա մասին արդեն խոսել են Խորհրդարանական վերաժողովում: «Մենք դեմ ենք այդ հանձնաժողովի ստեղծմանը, բայց անգամ եթե ստեղծվի այն, մենք գիտենք մեր անելիքը»,– հարտարարեց Դավիթ Հարությունյանը, սակայն պավիրակության անելիքները չցանկացավ մանրամասնել։