Փորձագիտական լաբորատորիաների լիարժեք գործունեության ապահովման ուղղությամբ անելիքները շատ են, եւ անհրաժեշտ է լուրջ միջոցառումներ իրականացնել դրանց զարգացման համար. այսօր նշել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը՝ հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցության ժամանակ, որը նվիրված էր փորձագիտական հիմնարկների աշխատանքներին:
Նախագահը կարեւորել է նյութատեխնիկական բազայի բարելավման եւ մասնագետների պատրաստման հիմնախնդիրները եւ ընդգծել է, որ պետությունը կանի հնարավորը այդ ուղղությամբ։ Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին: