Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննված` դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու հանցագործության երկու դեպքերի վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը:
Քրեական գործերից մեկի քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ՊՊԾ դասակի հրամանատար Հայկ ՈւլիխանյանըԼոռու մարզի բնակիչ Արեն Մելիքսեթյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում դիտավորությամբ վերջինիս պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Մասնավորապես, Հայկ Ուլիխանյանը 2018 թվականի հունվարի 6-ին ավտոմեքենայով գնացել է Լոռու մարզի Շնող գյուղում գտնվող մթերային խանութ: Այդ ժամանակ նույն մարզի բնակիչ Արեն Մելիքսեթյանն իր ծանոթի հետ վերջինիս վարած ավտոմեքենայով մոտեցել են նույն խանութին և ավտոմեքենան կայանել Հ. Ուլիխանյանի ավտոմեքենայի հետնամասում: Խանութից դուրս գալով` Հ. Ուլիխանյանը Ա. Մելիքսեթյանին խնդրել է տեղաշարժել ավտոմեքենան, սակայն Ա. Մելիքսեթյանը, չհանդիսանալով ավտոմեքենայի վարորդը, հրաժարվել է այն տեղաշարժել, որի պատճառով վիճաբանություն է սկսվել նրանց միջև: Վիճաբանության ընթացքում Հ. Ուլիխանյանը ոտքով ուժգին հարված է հասցրել Ա. Մելիքսեթյանի որովայնին՝ դիտավորությամբ նրան պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Հայկ Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված մյուս քրեական գործի նախաքննությամբ էլ պարզվել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Սիսիանի էլեկտրական ցանցերի փոխտնօրեն Արմեն Մարգարյանը հարվածել է Գ. Ղազարյանի գլխին և վերջինիս պատճառել ծանր մարմնական վնասվածքներ:
Այսպես, Արմեն Մարգարյանը 2017 թվականի փետրվարի 23-ին տեղեկանալով, որ իր անասնաֆերմայի տարածքում անձնական խնդիրների շուրջ վիճաբանություն է սկսվել Սյունիքի մարզի բնակիչ Գ. Ղազարյանի և անասնաֆերմայի աշխատակից Ն. Զաքարյանի միջև, գնացել է վիճաբանության վայր: Այնտեղ Ա. Մարգարյանը մոտեցել է Գ. Ղազարյանին և վերջինիս մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ փայտով հարվածել նրա գլխին՝ վերջինիս պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:
Արմեն Մարգարյանին նույնպես մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերը նշված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: