|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված զինծառայողներ Պարույր Մկրտչյանի և Շմավոն Կյուրեղյանի նկատմամբ դատարանը կալանավորման որոշում է կայացրել: Այս տեղեկությունը yerkir.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
Պարույր Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 359-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, իսկ Շմավոն Կյուրեղյանին` ՔՕ-ի 359-րդ հոդվածի 3-րդ մասի (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում՝ զենք կամ առողջությանը վնաս պատճառելու համար հատուկ հարմարեցված այլ առարկաներ գործադրելով) եւ 182-րդ հոդվածի 1-ին մասի (շորթում) հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է: