Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2018-05-05 10:53
Տարածաշրջան

Թուրքական իշխանություններին քննադատելու համար նորածնի հետ բանտարկված ուսուցիչը ազատ է արձակվել

Թուրքական իշխանություններին քննադատելու համար նորածնի հետ բանտարկված ուսուցիչը ազատ է արձակվել

Թուրքիայում իշխանություններին հրապարակավ քննադատած ուսուցչուհին, ով դատապարտվել էր մեկ տարի և երեք ամսվա ազատազրկման, ազատ է արձակվել։

Ըստ Demokrathaber-ի՝ վեց ամսական երեխայի հետ բանտարկված ուսուցչուհին քննադատել էր իշխանություններին՝ քրդական համայնքներում իրականացրած գործողությունների ընթացքում նաև երեխաների կյանք խլելու համար։

Նշենք, որ ուսուցչուհին իր հայտարարությունների պատճառով մեղադրվել էր ահաբեկչական քարոզչություն իրականացնելու մեջ։