|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) կողմից առաջադրված կանցլերի թեկնածու Մարտին Շուլցը Թուրքիայի նախագահին կոչ է արել ազատ արձակել բանտարկված լրագրողներին. տեղեկացնում է Ermeniahaber-ը:
Ըստ գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ նա այդ մասին խոսել է Գերմանիայի Դորտմունդ քաղաքում տեղի ունեցած կուսակցական ժողովի ժամանակ: Շուլցը շեշտել է, որ եթե նախկինում Թուրքիան ընթանում էր ժողովրդավարության ճանապարհով, ապա այժմ այդ հարցում հետքայլ է անում: Հիշեցրել է, որ բազմաթիվ ընդդիմադիր լրագրողներ Թուրքիայում գտնվում են անազատության մեջ:
«Եթե հնարավոր է, իսկույն ևեթ ազատ արձակեք բանտարկված լրագրողներին: Ի դեպ, այն ազատությունը, որը Էրդողանն իր երկրում հրաժարվում է տալ քաղաքացիներին, այստեղ է պահանջում»,- նշել Շուլցը: