Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խայտառակ քաղաքապետին քննադատելու համար ձեր ամենալավ կադրերից մեկին ինքնապատժում եք. ըստ Yerkir.am-ի`իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանին հեռացնելու հարցին։
Նա, մասնավորապես, նշել է.
«Գրպանային ընդդիմության թշվառությունը:
Քիչ է, Նիկոլից եք պաթոլոգիկ վախենում, հիմա էլ խայտառակ քաղաքապետին քննադատելու համար ձեր ամենալավ կադրերից մեկին ինքնապատժում եք:
Հետո ինչ-որ նախարարի դեպքում նման բան կլինի:
Հետո ինչ-որ վարչության պետի:
Հետո ինչ-որ գյուղապետի:
Չէ, տղերք, ձեր «ընդդիմադիր» պատալոկը քաղ.ավիացիայի պետին «սիրուն աղջիկ» ասելն էր:
Հ.Գ. Ավելի լավ չէ՞ր նախորդ գումարման նման 3 մանդատ ունենայիք, բայց արժանապատիվ ու ազատ լինեիք, քան այսօր 18 մանդատի գինը նման կերպով ստիպված, ամոթալի ու պարբերաբար վճարեիք:
Չէ մի չէ, ընդդիմություն... Թան էլ չէ, փրթած մածուն»։
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ խմբակցությունում քննարկման է դրվել Երևանի ավագանիում իր միակ անդամին` Դավիթ Խաժակյանին հետ կանչելու և ավագանիում նրա գործունեության շարունակության նպատակահարմարության հարցը:
Հավելենք նաև, որ այսօր լրագրողների հետ զրույցում Մարուքյանն ու Թանդիլյանը մանրամասնել են նաև, թե որն է Խաժակյանին Երևանու ավագանույց ետ կանչելու պատճառը: