|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Մայիսի 4-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի գլխավորությամբ տեղի է ունեցել կառավարական հանձնաժողովի հերթական նիստը՝ նվիրված մայիսյան եռատոնի միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու հարցերին: Ինչպես միշտ, նախատեսվում է տոնական միջոցառումներին ընգրկել հանրապետության բոլոր բնակավայրերը, ուսումնական հաստատություններն ու ՊԲ-ի զորամասերը, որի շրջանակում կլինեն ինչպես ավանդական համերգային ծրագրեր ու ոգեկոչման արարողություններ, այնպես էլ արիության դասեր ու մեծարման երեկոներ, մշակութային ու մարզական տարբեր միջոցառումներ:
Նիստի ընթացքում կարևորվել է նախատեսվող բոլոր միջոցառումները եռատոնի ոգուն ու տրամադրությանը համահունչ կազմակերպելու անհրաժեշտությանը:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն