կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-30 19:58
Քաղաքական

Քաղաքական դաշինքները երկար կյանք չեն ունենում. Արմեն Գրիգորյան

 Քաղաքական դաշինքները երկար կյանք չեն ունենում. Արմեն Գրիգորյան

ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նախորդ ժամանակաշրջանի վերլուծությունները ցույց է տալիս, որ քաղաքական դաշինքները երկար կյանք չեն ունենում (լավ է թե վատ, դա այլ թեմա է):

Մի փոքրիկ պատմական շրջայց կատարելով պարզ է դառնում, որ դաշինքներ ձևավորած քաղաքական ուժերը սկզբից մինչև վերջ մեծամասամբ իրար հավատարիմ չեն մնում:

Քանի որ Երևանի ավագանին ձևավորվում է հիմնականում ԱԺ-ում տեղ զբաղեցնող քաղաքական ուժերից, ապա միանգամից անդրադառնանք ԱԺ-ին:

Այսպիով, ստորև ներկայացրածներից ո՞րն է մնացել մինչև վերջ:

1. Առաջին գումարման խորհրդարան (1995) «Հանրապետություն» միավորում (ՀՀՇ, ՀՔԴԿ, ՀՀԿ, ՍԴՀԿ, Մտավորական Հայաստան, ՌԱԿ)

2. Երկրորդ գումարման խորհրդարան (1999) «Միասնություն» դաշինք (ՀՀԿ, ԺԴԿ) «Իրավունք և միաբանություն» խմբակցություն («Ազգային միասնություն», «ՍԻՄ», «ԳիԱրՔՄ», «Արցախ-Հայաստան»)

3. Երրորդ գումարման խորհրդարան (2003) «Արդարություն» խմբակցություն (Հայաստանի Ժողովրդական Կուսակցություն, «Հանրապետություն» կուսակցություն, ՍԻՄ, ԱԺՄ, «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցություն, Հայաստանի դեմոկրատական կուսակցություն, Ազգային ժողովրդավարական կուսակցություն)

4. Չորրորդ գումարման խորհրդարան (2007) ...

5. Հինգերորդ գումարման խորհրդարան (2012) «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինք

6. Վեցերորդ գումարման խորհրդարան (2017) «Ծառուկյան» դաշինք «Ելք» դաշինք»: