կարևոր
373 դիտում, 14 րոպե առաջ - 2026-11-16 17:44
Աշխարհ

Ռուսական բանակը լուրջ վնասներ է հասցնում Կիևի ռեժիմին․ Պեսկով

Ռուսական բանակը լուրջ վնասներ է հասցնում Կիևի ռեժիմին․ Պեսկով

Ռուսական բանակը լուրջ վնասներ է հասցնում Կիևի ռեժիմին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան բազմիցս հայտարարել է՝ ձգտում է երկար տարիների և նույնիսկ դարերի խաղաղության, այլ ոչ թե ժամանակավոր հրադադարի, որը Ուկրաինային հնարավորություն կտա վերականգնվել։

«Հրադադարը նրան հնարավորություն կտա փոքր-ինչ ապաքինել այն վերքերը՝ լուրջ վերքերը, որոնք մենք հասցնում ենք այդ ռեժիմին»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ խաղաղ գործընթացը երկարատև և բարդ է, և դրա յուրաքանչյուր մանրուքի նշանակությունը դժվար է գերագնահատել։ Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը մտադիր չէ հրապարակել բանակցությունների մանրամասները։

Բացի այդ, նա եվրոպացի ներկայացուցիչներին կոչ է արել հստակեցնել, թե որքանով կարող է իրենց դիրքորոշումն օգնել հակամարտության կարգավորմանը։