|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.54 |
| EUR | ⚊ | € 398.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.3927 |
| GBP | ⚊ | £ 476.81 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
Նիկոլ Փաշինյա՛ն, դու վերջապես ո՞վ ես, ինչացո՞ւ ես, որ քեզ իրավունք ես վերապահել Հայաստանի պետականության հիմնասյուների հետ վարվել սեփական քմահաճույքով։
Ալիևը Հայաստանի Սահմանադրությունն է թիրախավորում, Անկախության հռչակագրի հղումն է պահանջում վերացնել, գործող Սահմանադրությունն է դարձնում խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման, ու դու նստել ու նրա պահանջած Սահմանադրություն ես ձևում։
Նիկոլ, դու Հայաստանի վարչապետն ես, ոչ թե Ալիևի պահանջների իրավաբանական կանտորայի պատասխանատուն, քեզ ո՞վ է լիազորել Ադրբեջանի բարձրացրած հարցերը բերել ու փաթաթել Հայաստանի հասարակության վզին, բա քո ինչի՞ն է պետք ժողովրդի համաձայնությունը, եթե արդեն որոշել ես, որ ով դեմ է՝ պիտի ճնշվի...
Հայաստանը քո տնվորը չի՛,հորական ժառանգությունը չի՛,քո անձնական սեփականությունը չի՛,դու էլ Հայաստանի պետականության հիմնադիրն ու սեփականատերը չես։ Մի քիչ սահման ճանաչիր, չափ ունեցիր,պաշտոնը մի շփոթիր անսահմանափակ իշխանության հետ...
Հենց այս նույն տրամաբանությամբ որոշել ես նաև Հայ Առաքելական եկեղեցու հարցերը լուծել,Կաթողիկոսի հեռացման պահանջ,Եկեղեցու կառավարման «բարենորոգման» ծրագիր, հոգևորականների դեմ քրեական գործեր, եկեղեցու շուրջ քաղաքական արշավ...
Քեզ թվում է՝ ինչն ինքնուրույն է, ինչն անկախ է քո քաղաքական կամքից, պիտի կա՛մ ենթարկվի, կա՛մ վերանա՞...
Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով պիտի լինի Ամենայն Հայոց կաթողիկոսը,դու ո՞վ ես, որ եկեղեցու դարավոր կառույցին քո քաղաքական հրահանգներն ես ներկայացնում,վարչապետի պաշտոնը քեզ եկեղեցական իշխանություն չի տալիս,հասկացիր սա....
Մի ամբողջ երկիր չես կարող վերածել քո անձնական խմբագրության, քո գործը բանան թռցնելն ու ծաղրածուին բնորոշ վիդեոներ նկարահանելն է:
Մի օր ուզում ես փոխել Սահմանադրությունը, մյուս օրը՝ Եկեղեցու կանոնները,որոշում ես,թե հայ ժողովուրդն ինչ պատմություն պիտի հիշի, ինչ արժեքներով ապրի ու ինչից պիտի հրաժարվի...
Ալիևի հետ խաղաղություն կնքելը մի բան է, սեփական երկրի ինքնիշխանությունը մանրադրամ դարձնելը՝ բոլորովին այլ։ Խաղաղության անունով ամեն ինչ արդարացնելը քաղաքական պատասխանատվությունից ազատվելու միջոց չէ...
Ու մի՛ սպառնա ժողովրդին,քաղաքացիները քո ենթակաները չեն, ընդդիմությունը քո աշխատակազմը չէ, Եկեղեցին քո հիմնարկը չէ, իսկ Սահմանադրությունը քո սեփականությունը չէ...
Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ,քո քաղաքական կամքը սահմանափակ ժամկետ ունի, իսկ Հայաստանի պետականությունն ու ազգային ինքնությունը քո իշխանության ժամկետով չեն սկսվում ու չեն ավարտվում։ Սա պիտի մի անգամ և ընդմիշտ հասկանաս....
Հարություն Աղա-Սարգսյան
Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ