կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-02 12:21
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանի որ նախկինները վատն էին, թույլ տանք, որ Նիկոլը Հայաստանը կործանի՞․ Մենուա Հարությունյան

Նիկոլին ասում են՝ դու մաքսանենգ ես, ասում է՝ բա նախկիններն էլ էին, ասում են՝ դու անօրինական զենք ես վաճառել, ասում է՝ բա նախկիններն էլ էին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը մամուլի ասուլիսում։

«Լավ, հիմա մի հարց տամ էլի մեր հասարակությանը․ ընդունենք, Նիկոլը ճիշտ է՝ նախկինները վատն են, ոչ մի լավ բան չեն արել երկրի համար, բայց դու էլ չես կարողանում երկիրը զարգացնել։ Տնտեսությունը կանգնած է կոլապսի առաջ, առողջապահական իմաստով Հայաստանը կանգնած է կոլապսի առաջ, ներդրումներ ընդհանրապես չկան, Արցախի հարցում պրավալ ես տվել, Հայաստանի հարաբերությունները փչացրել ես բոլոր միջազգային խաղացողների հետ, մարդիկ վատ են ապրում, գրեթե զրոյական եկամուտ ունեցող մարդկանց եկամուտները առաջիկայում դառնալու են զրոյից էլ ցածր, լիքը մարդ աշխատատեղերն արդեն կորցրել է ու գործազրկությունը շատանում է․․․ այսինքն, հիմա մենք ի՞նչ անենք՝ քանի որ նախկինները վատն էին, թույլ տանք, որ դու Հայաստանը կործանե՞ս»,-հռետորական հարց ուղղեց Մենուա Հարությունյանը։

Նա արձանագրեց, որ անընդհատ ասել, որ երկիրը վատն է ու երկիրը տանել կործանման իսկապես սրիկայություն է և սեփական իշխանությունը ամեն գնով պահելու ամենակարճ ճանապարհը։

Մենուա Հարությունյանը խոսեց հաջորդ մեսիսջի մասին, որ, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը տվել է վերջին օրերին․ «Հայաստանի թիվ մեկ քաղաքական ամբիոնից՝ ԱԺ ամբիոնից, ասաց՝ ժողովուրդ ջան, ես քանի իշխանության եմ, ինչ ուզեմ, անելու եմ։ Չէիք ուզում ես ինչ ուզեմ անեմ, չէիք ուզում իմ բարեկամներին պաշտոնների նշանակեմ, դուք ունեք հեղափոխություն անելու լեգիտիմ իրավունք՝ հեղափոխություն արեք, ինձ հեռացրեք և իշխանության բերեք, իր բառերով, Սերժ Սարգսյանին և Գագիկ Խաչատրյանին»։

Նրա դիտարկմամբ՝ սա դարձյալ այն թեզն է, որ եթե ինքը չի, ուրեմն նախկինները վերադառնալու են։ Մենուա Հարությունյանի համոզմամբ՝ սա հատուկ Փաշինյանն անում է, որովհետև կարողացել է ժողովրդի մի հատվածին համոզել, որ նախկինները վատն են, հետևաբար, եթե չեն ուզում նախկինները գան, ինքը պետք է մնա։

Բայց նուրբ մեսիջը, ըստ նրա, այն է, որ Փաշինյանը ուզում է ասել, որ իրեն իշխանությունից հեռացնելու միակ ճանապարհը հեղափոխությունն է, որովհետև եթե մեկ ուրիշը գա իշխանության, Նիկոլին ասելու է՝ դու սահմանադրական կարգը տապալելու գնով բռնազավթել ես իշխանությունը․ «Ա՛յ, հիմա Նիկոլը մեսիջ է տալիս, որ եթե ուզում եք ինձնից ազատվեք՝ հեղափոխության ճանապարհով պիտի դա անեք, որ վաղը չկարողանաք ինձ մեղադրեք հեղափոխություն անելու մեջ»։

Մանրամասն՝ տեսանյութում․