կարևոր
328 դիտում, 36 րոպե առաջ - 2026-11-16 10:25
Աշխարհ

Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում լցանավ է պայթել ականի վրա

Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում լցանավ է պայթել ականի վրա

Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում լցանավ է պայթել ականի վրա ու բռնկվել։ Այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում անելով Իրանի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությանը։

«Մի քանի ժամ առաջ լցանավը ականի է բախվել և հրդեհվել Հորմուզի նեղուցի արևելյան մասում։ Այդ լցանավն անջատել է իր նավիգացիոն համակարգերը», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։

Հորմուզի նեղուցը կապում է Պարսից և Օմանի ծոցերը և նավթի ու հեղուկ բնական գազի համաշխարհային առևտրի հիմնական երթուղիներից մեկն է։