կարևոր
586 դիտում, 15 րոպե առաջ - 2026-11-15 12:35
Քաղաքական

Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը և Լևոն Զուրաբյանը կհանդիպեն երիտասարդների հետ

Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը և Լևոն Զուրաբյանը կհանդիպեն երիտասարդների հետ

Նոյեմբերի 17-ին  Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը և Լևոն Զուրաբյանը կհանդիպեն երիտասարդների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան»-ի Երիտասարդական կառույցը։

«Հանդիպմանը կներկայացվեն ազգային համախմբման գաղափարը և քաղաքական ուժերի տեսլականները՝ ազգային մարտահրավերների հաղթահարման վերաբերյալ։

Սա հնարավորություն է բաց և անկեղծ միջավայրում բարձրացնելու երիտասարդության հուզող հարցերը, խոսելու կարևոր թեմաների մասին և ստանալու ուղիղ պատասխաններ։


Մասնակցությունդ հաստատելու համար գրանցվի՛ր ստորև նշված հղումով»։