Փոխարժեքներ
13 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.51 |
EUR | ⚊ | € 411.46 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 496.75 |
GEL | ⚊ | ₾ 141.82 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով Yerkir.am-ի հարցին` նոյեմբերի 5-ի իրադարձությունների և Շանթ Հարությաւնյանի հեղափոխության վերաբերյալ, կարծիք հայտնեց, որ բոլոր երկրներում էլ դժվարություններ կան:
«Ի՞նչ հեղափոխություն, ինչի՞ց, Հայաստանից հեչ դուրս եկել ե՞ք, սաղ տեղերն ընտիր ա՞, որտեղ ա՞ լավ»,- հարցրեց նա: Դիտարկմանը, որ խոսքը վերաբերում է երկրի իրավիճակին, պատասխանեց. «Քո իրավիճակը ի՞նչ վիճակ ա, հլը մի հատ ասա»:
Շանթ Հարությունյանի վերաբերյալ նա ուներ հետևյալ կարծիքը. «Է, դժգոհ ա, տեսա՞ր հիմա ինչ վիճակում ա, հիմա գոհ ա՞ իրա վիճակից: Չի կարելի քաղաքի մեջտեղը, փետերն առած, մարդկանց տփես, խոմ ըտենց չի, օրենքի մարդուն ոնց ես տփո՞ւմ»: Դիտարկմանը, որ դա հուսահատ մարդու գործողություն էր, պատասխանեց. «Ի՞նչ ընդվզում, փեդե՞րով, ահ, մալադեց»: