կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-18 12:55
Քաղաքական

Հարսնիք կա, կնունք կա, ոնց ֆռռում ես, էլի նույն մարդիկ են. Սեյրան Սարոյան

Հարսնիք կա, կնունք կա, ոնց ֆռռում ես, էլի նույն մարդիկ են. Սեյրան Սարոյան

Մենք պտի ուժեղ էղինք, որ թուրքը սսկվի, նստի իրա տեղը. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը:

Ի դեպ, նա կրկին կատակեց, թե լրագրողներն են երկրի ներքին թշնամին:

Անդրադառնալով դիտարկմանը, թե նրա մարտական ընկերներից ոմանք այժմ խորհրդարանում ընդդիմադիր դաշտում են, Սարոյանն ասաց, որ դա նրանց ընկերությունը չի ստվերում: «Հա ի՞նչ անենք, իրանք մեր ընկերներն են, շատ նորմալ եմ դրան նայում: Սաղ էլ մեր ընկերներն են, Նիկոլն էլ ա մեր ընկերը, քաղաքականությունից դուրս մենք չենք կարա՞ ընկերություն անել: Ամեն մարդ իրա մտածելակերպն ունի, ես իմ գաղափարներով, ինքը՝ իրա, էտի չի խանգարում մեր ընկերությանը»,- ասաց նա:

Հարցին՝ Սեյրան Օհանյանին է՞լ է ընկեր համարում, Սարոյանը պատասխանեց. «Այո, ոչ մի բան չի փոխվել»: Նա նաև ափսոսանք հայտնեց, որ Օհանյանն այլևս նախարար չէ:

«Զատո ես եմ ձեր ուրախությունը»,- ասաց Սարոյանը՝ արձագանքելով հարցին՝ ի՞նչ գործունություն է ծավալելու նոր խորհրդարանում:

Կրկին խոսելով սահմանային իրավիճակի մասին՝ նա ասաց. «Գրող էլ չենք տա: Ալիևի գլխին: 800 հեկտարի մասին էլ ասեցինք, որ ազրբեջանցիք ուրախանան»:

«Ամեն տեղ էլ բզեզներ կան, Հանրապետականից պրծանք, հիմա էլ բզբզացողներին անցանք»,- ասաց Սարոյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե Ծառուկյանը հայտարարել էր, որ բզբզացողներ կան:

Հարցին՝ խորհրդարան չանցած ուժերից որի՞ն եք ամենաշատը կարոտելու, պատասխանեց. «Ա'յ մարդ, հո էս խորհրդարանը աշխարհի վերջը չի՞: Այ ցավդ տանեմ, փողոց կա, ռեստորան կա, հարսնիք կա կա, կնունք կա, ոնց ֆռռում ես, էլի նույն մարդիկ են, էլի»:

Կարեն Կարապետյանի գործունեության մասին խոսելով՝ Սարոյանն ասաց, որ վստահ է` կարգուկանոնի պակաս չի լինելու: «Հնարավոր չի, որ Կարեն Կարապետյանը մի բան որոշի ու չանի»,- ասաց նա, ապա դրական գնահատեց նաև Վիգեն Սարգսյանի աշխատանքը: «Արդեն լրիվ տիրապետում է ոլորտին, բանակի հետ սերտ կապված է: Ամեն ինչ նոր է սկսվել, ամեն ինչ դեպի լավն ա գնալու, կարևորը որ սառնասիրտ տղա ա: Բա մենք ինչի՞ համար ենք, խորհրուրդ կտանք, մենք ազգովի կկռվենք»,- ասաց Սարոյանը: