կարևոր
295 դիտում, 10 րոպե առաջ - 2026-11-16 19:29
Աշխարհ

Ռուսաստանը հրավեր է ստացել ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. նախագահի օգնական

Ռուսաստանը հրավեր է ստացել ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին. նախագահի օգնական

Ռուսաստանը հրավեր է ստացել ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին, սակայն Պուտինի որոշումը կախված կլինի Չինաստանում ԱԽՏՀ գագաթնաժողովի արդյունքներից։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովը։

Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն Չինաստանի առաջնորդի նստավայրում։ Հանդիպման օրակարգի և համատեղ հայտարարության շուրջ աշխատանքներ են տարվում․ Ռուսաստանն արդեն Չինաստանին է փոխանցել հայտարարության տեքստի վերաբերյալ իր առաջարկները։

Ներկայումս աշխատանքներ են տարվում նոյեմբերի 19-ին Պուտինի և Թրամփի հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենան նաև Պուտին-Սի Ծինփին բանակցությունները»,- հայտարարել է պաշտոնյան՝ հավելելով, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն գագաթնաժողովում Ռուսաստանի պատվիրակության կազմում կլինեն 7 նախարար, 3 փոխվարչապետ և խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ։