կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-13 16:38
Տնտեսական

Ամեն ինչ կսկսվի 2012թ. ապրիլի 1-ից

Ամեն ինչ կսկսվի 2012թ. ապրիլի  1-ից

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանի համար ռուսական գազի գինը մինչեւ 2012 թ. ապրիլի 1-ը չի բարձրանա։:

Նա նաեւ տեղեկացրեց, որ մինչեւ այս տարվա ապրիլի 1-ը Հայաստանը ռուսական 1000 խմ գազը ձեռք էր բերում 180 դոլարով: Խոսակցություններ կային, թե ապրիլի 1-ից գազը թանկանլու է, սակայն այդպես էլ նոր գին չհայտարարվեց, իսկ կողմերը բավարարվում էին ընդամենը մեկ պատասխանով. «Բանակցությունները շարունակվում են»։

Այս տարվա մայիսի վերջին կառավարությունը հայտարարեց, որ «ՀայՌուսգազարդը» եւ «Գազպրոմէքսպորտը» այս տարվա ապրիլին ստորագրել են 2008թ. պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր, ըստ որի՝ կողմերը սահմանել են 2011թ. Հայաստան առաքվող բնական գազի տարեկան եւ ամսական չափաքանակներ: