|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Զվարթնոց» օդանավակայանը շարունակում է իր բնականոն գործունեությունը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի մամլո ծառայության ղեկավար Գևորգ Հակոբյանը: Նրա խոսքով` օդանավակայանի աշխատակիցները գործադուլ են իրականացրել առավոտյան, ինչը տևել է ընդամենը մեկ ժամ և չի ազդել չվերթերի վրա: Հակոբյանըհ հայտնեց, որ, անհնազանդության ակցիաներով պայմանավորված, «Զվարթնոցը» որևէ չվերթ չի չեղարկել:
Նշենք, որ առավոտյան քաղաքացիները փակել էին դեպի օդանավակայան տանող ճանապարհը: «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կոչ էր արել ժամը 14.00-ին վերսկսել «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքը:
Հանրային հեռուստաընկերությունից էլ հայտնում են, որ գործադուլ են հայտարարել նաև Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի Մետրոպոլիտենի աշխատակիցները ՝ միանալով «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կոչով սկսված անհնազանդության ակցիաներին։