Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Զվարթնոց» օդանավակայանը դեպի Լիբանան և Իրան չվերթերը չի չեղարկել: Sputnik Արմենիային այս մասին հայտնել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավարի օգնական Լիլիթ Աղաբեկյանը՝ մեկնաբանելով մի շարք ավիաընկերությունների կողմից դեպի այդ երկրներ թռիչքների դադարեցումը։
Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա Հայաստանն այդ երկրի հետ ուղիղ ավիահաղորդակցություն չունի։
Նշենք, որ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունից, ինչպես նաև «Հզբոլլահին» իսրայելական հարվածներից հետո Իսրայելի, Իրանի և Լիբանանի միջև լարվածության ֆոնին տարբեր երկրների ավիաընկերություններն անվտանգության նկատառումներով սկսել են չեղարկել թռիչքները դեպի այդ երկրներ:
Իսրայելական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն՝ առնվազն մեկուկես տասնյակ ավիաընկերություններ չեղյալ են հայտարարել չվերթերը դեպի երկիր՝ Aegean (Հունաստան), Air Europa (Իսպանիա), Air India (Հնդկաստան), Delta (ԱՄՆ), Fly Dubai (ԱՄԷ), Iberia Express (Իսպանիա), ITA (Իտալիա), KLM (Նիդեռլանդներ), LOT (Լեհաստան), United Airlines (ԱՄՆ), Vueling (Իսպանիա), Wizz Air (Հունգարիա), Lufthansa (Գերմանիա), Swiss Air (Շվեյցարիա), Austrian Airlines (Ավստրիա), Brussels Airlines (Բելգիա), Eurowings (Գերմանիա):
Գերմանական Lufthansa ավիափոխադրողը (որը ներառում է նաև Swiss International Air Lines, Austrian Airlines և Eurowings ընկերությունները) մինչև օգոստոսի 12-ը դադարեցրել է չվերթերը նաև Թեհրան և Բեյրութ:
Air France-ը և KLM-ը նույնպես դադարել են թռիչքները դեպի Լիբանանի մայրաքաղաք: