Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստեղծված իրավիճակը կարող է լուծվել միայն սահմանադրական ճանապարհով: Այդ մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է բելառուսական ОНТ հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Այլ ուղի չի կարող լինել, քանի որ ոչ ոք չի կարող և չպետք է բացի Պանդորայի արկղը: Բոլորս պետք է հարգենք Սահմանադրությունը: Իսկ այն ասում է, որ կա խորհրդարան, որտեղ պետք է ընտրվի վարչապետ: Ոչ թե փողոցում, ինչ-որ ժողովի ժամանակ: Բոլոր տարաձայնությունները պետք է որոշվեն խորհրդարանի շենքում` Սահմանադրության համաձայն: Ես` որպես երկրի նախագահ, կստորագրեմ տվյալ մարդուն վարչապետի պաշտոնում նշանակելու մասին հրամանագիրը, եթե, իհարկե, ընտրությունների ժամանակ չխախտվի Սահմանադրությունը»,- ասել է նա:
Հարցին` Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է պատասխանատվություն վերցնել այսօր երկրում կատարվող իրադարձությունների և այն բանի համար, ինչ կկատարվի վաղը, Սարգսյանը պատասխանել է. «Ես չեմ ցանկանում քաղաքական գնահատականներ տալ առանձին քաղաքական անձանց: Իմ դերն այն բանում է, որպեսզի, խոսելով քաղաքական, հասարակական կազմակերպությունների հետ, փորձեմ հանգել երկխոսության, բոլոր հարցերի խաղաղ կարգավորման: Ես վստահ եմ, որ կա ամենագլխավոր գործոնը` ժողովրդի շահը: Ով էլ որ լինի կառավարությունում, ես թույլ չեմ տա, որ մեր երկրի և ժողովրդի շահերը հաշվի չառնվեն»: