|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Մենք օժանդակելու ենք պատգամավորների 1/3-ի օժանդակությունն ունեցող վարչապետի թեկնածուին` Նիկոլ Փաշինյանին. ՀՀԿ ԳՄ, և խմբակցության նիստերից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Եթե ես չեմ սխալվում` նրա օգտին հավաքվել է պատգամավորների 45 ստորագրություն: ՀՀԿ-ն համապատասխան ձայներով աջակցելու է նրան, որպեսզի վաղը ընտրենք վարչապետ: Մենք ենք հորդորել այդ պատգամավորներին, որ նրանք կողմ քվեարկեն նրա օգտին. այստեղ` կուսակցությունում, տարանջատում, բաժանում չկա»,- հայտարարեց նա:
Իսկ թե ո՞ր պատգամավորներն են կողմ քվեարկելու, Շարմազանովը չհստակեցրեց: Նա ասաց, որ վաղը խմբակցության ելույթի ժամանակ այդ մասին կհայտարարի խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Ինչ վերաբերում է այսօր ԳՄ նիստի ժամանակ տեղի ունեցած վիճաբանության լուրերին, Շարմազանովն ասաց, որ որևէ վիճաբանության ոչ ներկա է եղել, ոչ էլ` լսել: