Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը խոսեց առաջիկա անելիքների և իր պատկերացումների մասին:
Նա նախ հայտարարեց. «Պահանջում ենք ՀՀԿ-ի բացարձակ ու անվերապահ կապիտուլյացիան ժողովրդի առաջ»:
Նա նշեց, որ այն պահին երբ գործող վարչապետ Սերժ Սարգսյանըւ հրաժարական տվեց, նրա հետ հրաժարական տվեց նաև ամբողջ կառավարությունը: Վարչապետի հրաժարականի դեպքում չի կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, այլ կարող է լինել միայն առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար:
«Ուրեմն թող Կարեն Կարապետյանը իրեն չվերապահի վարչապետի լիազորություններ, դա կարող է համարվել քրեական հանցագործություն»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բանկցությունները շարունակվելու են իշխանության անցնցում փոխանցման վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը պատրաստ է քննարկել անցումային շրջանի ժամանակավոր կառավարության հետ կապված հարցեր: Նրա խոսքով, ՀՀԿ-ական մի քանի պատգամավորներ իրեն անձամբ ասել են, որ վարչապետի ընտրության ժամանակ, իրեն են ձայն տալու:
Փաշինյանը հայտարարեց, ինքը չի ասել, թե հրապարակում պետք է ընտրեն վարչապետի թեկնածուին, ինքը ասել է, որ հրապարակը կառաջադրի վարչապետի թեկնածուին, և այդ իրողության հետ հաշվի պետք է նստի իշխող ուժը, որից հետո վարչապետի թեկնածուն պետք է ընտրվի ԱԺ կանոնակարգ օրենքի և Սահմանադրության համաձայն` ԱԺ-ում:
Փաշինյանը զգուշացրեց, որ եթե ՀՀԿ-ն փորձի առաջադրել վարչապետի պաշտոնում որևէ ՀՀԿ-ականի, ուրեմն ժողովուրդը կշրջափակի ԱԺ և կառավարության շենքերը:
«Զգուշացնում եմ Կարեն Կարապետյանին այլևս ոտք չդնել կառավարության շենք»,- ասաց նա: Ըստ Փաշինյանի, վաղը առավոտից նոր թափով ու ծավալով պետք է շարունակվեն գործադուլները, բողոքի ակցիաները, հանրահավաքները, ճանապարհների շրջափակումները: