Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Ապրիլի 25-ին, ժամը 18:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի սկզբնամասում՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու մատակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են Opel Astra մակնիշի (վարորդը՝ Հ. Ք., 1999 թ.) և Volkswagen Vento մակնիշի (վարորդը՝ Յ. Ք., 1946 թ.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով վարորդները հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները Յ. Ք.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Հ. Ք.-ը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: