|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Կ.Պոլսում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության ոգեկոչման մի շարք արարողություններ:
Ըստ Demokrathaber-ի՝ առաջին արարողությունը կկայանա Սուլթանահմեդ շրջանում՝ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության մի շարք ներկայացուցիչների և անդամների մասնակցությամբ:
Արարողությունների մասնակիցներն այս տարի նույնպես կայցելեն թուրքական բանակի հայ զինվոր Սևակ Բալքըչըի շիրիմին, ով սպանվել էր 2011 թվականի ապրիլի 24-ին:
Արարողություններից մի քանիսը կկայանան վաղը: «103 տարի՝ առերեսվեք» խորագրով հուշ-միջոցառման ընթացքում ելույթով հանդես կգան մի շարք պատգամավորներ: