Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կարծիքով` ավանդույթի և ժամանակի հարց է, որպեսզի խորհդարանական ձայն ունեցող ընդդիմությունը և փողոցային պայքարի միակ լծակ ունեցող ընդդիմությունը իրարից տարբերվեն:
«Խորհրդարանական համակարգի ժողովրդավարության հրաշքը այն բանում է, որ այն ընդդիմությունը, որը ստացել է ժողովրդի քվեն, ունի խնդիրները լուծելու այլ գործիքակազմ, քան այն ընդդիմությունը, որը չունի այդ հնարավորությունը և ստիպված է դա անել փողոցում: Այդ առումով ես կարծում եմ, որ սա մի փորձաշրջան է մեր ժողովրդավարության կայացման համար»,- ասաց նա:
Նախարարի խոսքով` խորհրդարանական ժողովրդավարության համար այնքան էլ լավ չէ, երբ ազատ կամաարտահայտության և ժողովրդավարական ազատություններ օգտագործելու գործընթացի իրավունքը հակասության մեջ է մտնում օրենքի պաշտպանության այլ բաղադրիչների հետ, և այդ գործընթացի մեջ սկսում են ներգրավվել իրավաբանները:
Անդրադառնալով ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի ձերբակալմանը, նա նշեց, որ այդ հարցը պետք է պարզաբանվի իրավաբանների կողմից: «Երեկ պատշաճ տեղեկատվությունը տարածվել է. պատգամավորների պարագայում կան հստակ ընթացակարգեր, որոնք պետք է հաղթահարվեն: Ես վստահ եմ, որ օրենքի տառը պահվելու է»,- ընդգծեց Սարգսյանը:
Ինչ վերաբերում է ոստիկանության գործողությունների իրավաչափությանը, Սարգսյանն ասաց, որ գուցե իր ասածը որոշ արձագանքներ ստանա, բայց ցանկացած զանգվածային հավաքի ժամանակ ոստիկանության գործողությունները, ինչքան էլ արհեստավարժ լինի ոստիկանությունը, միշտ կարող են ուժի կիրառման համաչափության կամ անհրաժեշտության եզրին գտնվել: Ըստ նրա` կարևորն այն է, որ ոստիկանության գործողություններն ապօրինի չլինեն:
«Այդ մարդիկ, շատ լուրջ վտանգելով իրենց, ծառայում են, կատարում իրենց պարտքը: Ոչ մի բան Հայաստանի ոստիկանությունը չի հորինել, օգտագործում է այն գործիքակազմը, որը գոյություն ունի ամբողջ աշխարհում»,- նշեց նախարարը: