|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մի շարք գյուղերի, մեծ մասամբ` Պտղնիի, ինչպես նաև Վազաշենի, նաև Իջևանի բնակիչներ հավաքվել են Երևան-Աբովյան մայրուղում: «Ազատության» ուղիղ եթերից տեղեկանում ենք, որ ցուցարարները փորձել էին փակել մայրուղին, ժամանել են ոստիկաններ՝ հրելով բացել փողոցն ու մայթի եզրով կենդանի պատ կազմել:
Քաղաքացիական հագուստով անձինք բերման ենթարկեցին մի տղամարդու, ով եկավ այդ հատված և մեքենան կանգնեցրեց՝ ասելով, որ այն փչացել է:
Նշենք, որ ոստիկանությունը նոր ուժեր են բերում այս հատված, ցուցարարների թիվը նույնպես ավելանում է: Ցուցարարները կրկին փորձում են փակել ճանապարհը:
Բերման ենթարկեցին նաև տեղում աշխատող լրագրող Տիրայր Մուրադյանին: