կարևոր
3703 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-24 15:13
Քաղաքական

Վարդենուտ գյուղի բնակիչներն այս տարի արդեն երկրորդ անգամ փակել են Ապարան-Երևան մայրուղին․ Գառնիկ Դանիելյան

Վարդենուտ գյուղի բնակիչներն այս տարի արդեն երկրորդ անգամ փակել են Ապարան-Երևան մայրուղին․ Գառնիկ Դանիելյան

Վարդենուտ գյուղի բնակիչներն այս տարի արդեն երկրորդ անգամ փակել են Ապարան-Երևան մայրուղին։ Իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Բանն այն է, որ «ՌԻԴ» ընկերությունը ցանկանում է գնել Արագածոտնի մարզի Վարդենուտ գյուղի բնակիչներին պատկանող և հանրային գերակա շահ ճանաչված շուրջ 110 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածքները` չափազանց ցածր արժեքով, 1 քմ-ն ընդամենը 300 դրամով։

Այս խնդրի մասին բարձրաձայնել եմ դեռևս ամիսներ առաջ՝ փետրվարին, հրապարակումներով, գրություններով, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչակարգի ղեկավարին հարց ուղղելով։

Հարցուպատասխանի ժամանակ իմ հարցին ի պատասխան՝ վարչապետը պատասխանեց, որ առաջին անգամ է լսում այդ մասին, սակայն հարցը անարձագանք չի մնա, և այդ հարցով կզբաղվի Էկոնոմիկայի նախարարությունը։

Եվս մեկ փաստ, որ գործ ունենք մի վարչակարգի հետ, որը շարունակաբար ստում է իր քաղաքացիներին՝ միայնակ թողնելով բազմաթիվ խնդիրների հետ։

Այս իշխանություններից որևէ ակնկալիք ունենալն այլևս իմաստ չունի»։