Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Վաղարշապատի դպրոցում արդեն 3 օր է շարունակվում են դասադուլերն ու գործադուլերը: Աշակերտներն ու նրանց ծնողները սպասում են մարզպետարանի պարզաբանմանը, թե ինչ հիմքով են 1 ձայն պակաս ստացած թեկնածուին նշանակել տնօրեն: Դպրոցի տարածքում ծառայություն են իրականացնում նաև ոստիկանության աշխատակիցներ, իսկ նրանցից մեկը ուսուցիչների և ծնողների հետ փակ քննարկում է անցկացրել: Ակցիայի մասնակիցները նշում են, որ պատրաստվում են փակել Երևան-Էջմիածին մայրուղին: Հիշեցնենք, որ երեկ Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 դպրոցում ուսուցիչները, աշկերտները և նրանց ծնողները գործադուլ և դասադուլ են արել ընդդեմ նորանշանակ տնօրենի: Նրանց խոսքով՝ դպրոցում տնօրենի ընտրություն են անցկացրել։ 8 քվեարկողներից մասնակցել են 7–ը, փակ քվեարկության արդյունքում 4 ձայն հավաքել է նախկին տնօրեն Եսթեր Գալստյանը, 3 ձայն՝ նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը։ Սակայն մարզպետ Համբարձում Մաթևոսյանի որոշմամբ տնօրեն է նշանակվել քիչ ձայն հավաքած թեկնածուն: Մարզպետարանի ներկայացուցիչը դա բացատրեց, թե արձանագրությունը ուղարկել են փոխվարչապետին, ինքն առաջարկությամբ է հանդես եկել, մարզպետն էլ կնքել է աշխատանքային պայմանագիրը: