Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ճանփա փակելը իրանցից ենք սովորել, այսպես ենք արտահայտում բողոքի մեր ձայնը. Արարատի մարզի Խոր Վիրապ բնակավայրի մոտ բնակիչները փակել են Արարատ-Երևան մայրուղին:
«Մեզ բանի տեղ չեն դնում, 4 ժամ գոռացինք էլ Փաշինյան, էլ չգիտեմ ինչ, ոչ ոք չպատասխանեց: Այ մարդ մեզ սպանդանոց պետք չի, մթոմ էս երկրի սաղ հարցերը դուզ էր, մնացել էր մորթը սպանդանոցում իրականացնելը: Ըսե՞նց են գյուղատնտեսություն զարգացնում»,- ասաց անասնապահներից մեկը:
«Ես 100 մլն դրամի ներդրում եմ արել, գնանք ֆերմաս ցույց տամ: Վարկեր ունեմ վերցրած, եթե ժամանակին չվճարեմ բանկը հո չի՞ սպասելու ինձ, միանգամից «սև ցուցակ» ա գցելու»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:
Հարցը երկու կողմ ունի՝ մորթը պետք է ցիվիլ ձևով կազմակերպենք, մեկ էլ, որ ժողովրդի կողմից դժգոհություններ կան: Մենք պետք է գնանք այդ ճանապարհով, բողոքի ակցիայի մասնակիցներին ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Մի ասեք, բանի տեղ չեն դնում: Բոլորս էլ իրար ճանաչում ենք, մի մարզի ժողովուրդ ենք, եկեք քննարկենք հարցը, խոսքներս մեկ անենք, ձեզ էլ հստակ բան ասենք»,- հավելեց մարզպետ Սարգսյանը:
«Գյուղացիներից ոչ մեկը չի ուզում սպանդանոց բացվի: Եթե ուզում են մաքուր լինի մորթը, թող առաջին հերթին Պարսկաստանից նեխած միս չբերեն, 1000 դրամով ծախեն ժողովրդի վրա: Սպանդանոց չպե՛տք է լինի, վե՛րջ»,- մարզպետին հակադարձեցին անասնապահները:
«Եկեք իմ ֆերման տեսեք, Երևանի կենտրոնից կարող է մաքուր լինի»,- ասաց բողոքի մեկ այլ մասնակից:
Արարատի մարզպետը տեղեկացրեց, որ այսօր ժամը 16:00-ին ԱԺ-ում քննարկելու են սպանդանոցների հարցը ու առաջարկեց՝ 18.30-ին հավաքվել մարզետարանի դահլիճում հարցը քննարկելու համար:
Գյուղացիները համաձայնեցին ու բացեցին փակ ճանապարհը, պայմանով, եթե հարցը հօգուտ անասնապահների չլուծվի կրկին փակելու են ոչ միայն մայրուղին, այլ նաև դեպի օդանավակայան տանող ճանապարհը: