կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-25 10:48
Հասարակություն

Միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը հարվածել է սյանը ու շրջվել. կան տուժածներ

Միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը հարվածել է սյանը ու շրջվել. կան տուժածներ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 22:45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 74 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու մարդատար ավտոմեքենա, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը, շարունակելով ընթացքը, բախվել է էլ. սյանը, առկա է վառելիքի արտահոսք, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶ 3102» մակնիշի 23 MA 023 պետհամարանիշի վարորդ՝ Յ. Գ. և «ՎԱԶ 21010» մակնիշի 34 SM 620  պետհամարանիշի վարորդ՝  1981 թ. ծնված Հ. Պ. ավտոմեքենաները, ինչի  հետևանքով վերջինս շարունակելով ընթացքը՝ հարվածել է էլ. սյանը և շրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Հ. Պ.-ը և ուղևոր` 1978 թ. ծնված Ք. Պ.-ը հոսպիտալացվել են «սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը և երթևեկելի գոտուց հեռացրել «Երքաղլույս» ՓԲԸ-ին պատկանող էլ. սյունը: