Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը վերջերս կանխել էր առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցի մաքսանենգության դեպք: Ինչպես ավելի վաղ «Արմենպրես»-ին հայտնել էին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ԻԻՀ քաղաքացին, թմրամիջոցը նետելով հայ-իրանական սահմանագծով, փոխանցել էր ՀՀ 2 քաղաքացիների, ովքեր, ստանալով այն, փորձել էին իրենց ավտոմեքենայով տեղափոխել, սակայն բռնվել էին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։
Թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հատկանիշներով հարուցված քրեական գործով որպես մեղադրյալներ ներգրավված ՀՀ քաղաքացիներ Գ.Հ-ի և Է.Հ-ի մոտ հայտնաբերվել էր նաև 14.800 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով 148 հատ 100 դոլարանոց թղթադրամներ, որոնք փորձագետի եզրակացության համաձայն` կեղծված են՝ չեն համապատասխանում ԱՄՆ ստանդարտ թողարկման «100» դոլար անվանական արժեքով թղթադրամի կատարման եղանակին և պաշտպանական հատկանիշներին։ Քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերոհիշյալ կեղծված թղթադրամները Է.Հ-ին իրացրել է Ագարակի բնակիչ Հ.Բ-ն, որի ավտոմեքենայի խուզարկության ընթացքում հայտնաբերվել է ևս 1700 ԱՄՆ դոլար արժողությամբ կեղծված թղթադրամներ: