կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-13 13:53
Հասարակություն

Արցախում ականի պայթյունից տուժած Գարիկ Ղահրիյանի վիճակը ծանրից դարձել է միջին ծանրության

Արցախում ականի պայթյունից տուժած Գարիկ Ղահրիյանի վիճակը ծանրից դարձել է միջին ծանրության

Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պայթյունի հետևանքով տուժած` Արցախի Հանրապետության քաղաքացի Գարիկ Ղահրիյանի մոտ դրական տեղաշարժ կա:

Yerkir.am-ին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից տեղեկացրեցին, որ տղայի վիճակը կայուն է: «Նա, ինչպես արդեն ասել էինք, կոմայից դուրս է եկել: Գիտակցությունը տեղն է, սնվում է, խոսում: Ավելին` կարող ենք ասել, որ նրա առողջական վիճակն արդեն ծանրից դարձել է միջին ծանրության»,- ասացին հիվանդանոցից:

Հիշեցնենք, որ նրա մոտ կատարվել էր զույգ ստորին վերջույթների ամպուտացիա, ուներ հեմոռագիկ շոկ` երրորդ ու չորրորդ աստիճանի, լրացուցիչ հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել ողնաշարի գոտկային մասի երրորդ, չորրորդ ողերի ու փոքր կոնքի ոսկրերի կոտրվածքներ:

Տուժածներից մյուսն էլ՝ Արամ Մկրտչյանը, դուրս է գրվել հիվանդանոցից: Նրա մոտ էլ  առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք, կատարվել էր փայծաղի հեռացում: