|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր առավոտյան Երևանի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ դասադուլ են սկսել: Երեկ ուսանողներին դասադուլ անելու և «Իմ քայլը» շարժմանը միանալու կոչ էր արել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը մարտի 31-ից քայլարշավ էր սկսել Գյումրիից: Այս պահին նրանք արդեն հասել են Երևանի Հյուսիսային ավտոկայան: Նրանց այնտեղ դիմավորել են դասադուլ սկսած ուսանողները:
Քայլարշավի մասնակիցներն այժմ քայլում են դեպի Ազատության հրապարակ, որտեղ 18:30-ին նախատեսվում է հանրահավաք ընդդեմ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի: