Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի` կառավարությունը Արմավիրի մարզպետարանին պետք է տրամադրի 10 միլիոն դրամ: Գումարն անհրաժեշտ էր մարզպետարանում 2015 թվականի ամռան շոգ ամիսներին օդորակիչների շահագործման, ինչպես նաև մարզպետարանի համակարգչային տեխնիկայի և սարքավորումների թվաքանակի ավելացման արդյունքում առաջացած էլեկտրաէներգիայի ծախսը վճարելու համար:
Տերտերյանն ասաց, որ մարզում կրթական ծրագրերից խնայողություն է եղել, և խնայված 8,4 միլիոնը կարող է ուղղվել այդ ծախսերը փակելուն:
Հովիկ Աբրահամյանը զայրացավ` ասելով, որ խոսք է գնում հսկայական գումարի մասին, բայց հիմնավորում չի ներկայացվում:
«Մինչև հիմնավորում չներկայացվի, չենք հաստատի: Ես հանձնարարել եմ աշխատակազմի ղեկավարին, սա չեմ ստորագրելու մինչև հիմնավորումը չլինի: Ի՞նչ է նշանակում լրացուցիչ օգտագործել են, ինչի՞ համար են օգտագործել, պիտի հիմնավորեն: 100 հազար դրամ չի, 200 հարյուր հազար դրամ չի, 7 միլիոն 700 հազար դրամ է: Եթե տնտեսված փող կա, դա դեռ չի նշանակում, որ պետք է գումար հատկացնենք: Պիտի հիմնավորում լինի, մինչև մարզպետը հիմնավորում չներկայացնի, սա չենք ստորագրի, պիտի բացատրություն տա, թե ինչի համար են այդքան ծախսել»,- բարկացավ վարչապետը: