Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ապրիլի 11-ին, ժամը 06:25-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 25 հասցեում գտնվող Իմեքս Գրուպ ՍՊԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի 35 NC 229 (վարորդ՝ 1987 թ. ծնված Քրիստ Մահմուդի) պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կայանված «Reno» մակնիշի QQ737Q պետհամարանիշով բեռնատարին:
Փրկարարները «Nissan Tiida»-ի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել շտապպօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան: