|
Փոխարժեքներ
05 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Նիկոլ Փաշինյանի փետրվարի 7-ի որոշմամբ՝ Մանվել Ավետիսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնից։ Այս մասին տեղեկացավ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից։
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով` Արտաքին գործերի նախարարությունից գործուղված Մանվել Հրանտի Ավետիսյանին 2024 թվականի փետրվարի 8-ից ազատել վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի (06-16-Ղ3-1) պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:
Նշենք, որ Մանվել Ավետիսյանը վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնը ստանձնել է 2018 -2020թթ.-ին: Նրան այդ պաշտոնում փոխարինել է Էդուարդ Հարությունյանը, որն աշխատանքից ազատվել է 2021 թ.-ի սեպտեմբերին։ Այդ ժամանակից սկսած արարողակարգի բաժնի պետի պարտականությունները կատարում էր բաժնի պատասխանատու Սուրեն Վարոսյանը։
Իսկ 2023 թ. սեպտեմբերի 22-ից վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետի պաշտոնում նորից նշանակվում է Մանվել Ավետիսյանը: